Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի»՝ առաջին խաղակեսը ավարտված է. վրացի երկրպագուները բախում հրահրեցին
Սպորտ
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող՝ «Ալաշկերտ» - «Դինամո Թբիլիսի», հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է: 21-րդ րոպեին մրցակցի կազմում Ջամբուլ Ջիգաուրի գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:
Այժմ ընդմիջում է:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Ալաշկերտ». Գեւորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքսանդր Տասիչ, Կարեն Մուրադյան, Արտակ Դաշյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան, Վահագն Մինասյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Նորայր Գյոզալյան:
Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:
«Դինամո». Անտոնի Սկրիբե, Ուչա Լոբժանիձե,Ալեքսանր Ամիսուլաշվիլի,Վախթանգ Չանթուրիշվիլի,Վլադիմիր Դվալիշվիլի,Գիորգի Կվիլիթայա,Օթար Կիտեյշվիլի, Լաշա Պարունաշվիլի, Ռենե Դո Սանթող, Ջաբա Ջիգաուրի, Զազա Չելիձե:
Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում վրացի երկրպագուները բախում հրահրեցին: Երկու թիմերի երկրպագուների միջև բախումը կանխվեց ոստիկանների կողմից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու