Տղաներն առավելագույնն արեցին. Աբրահամ Խաշմանյան
Սպորտ
Լարվածությունը մեծ էր, որովհետև մեզ հարկավոր էր արագ գոլ խփել: Այդ պատճառով էլ պաշտպանության գծում խնդիրներ ունեինք: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի «Ալաշկերտ»-«Դինամո» Թբիլիսի պատասխան խաղից հետո, ասաց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Խոսելով խաղի մասին՝ մարզիչն ասաց.
«Առաջին խակեսում մրցակիցն ուներ առավելություն, երկրորդում կարողացանք ինչ-որ բան փոխել և առավելություն ունեցանք: Տղաներից գոհ եմ: Նրանք առավելագույնն արեցին' հատկապես երկրորդ խաղակեսում»:
Այն դիտարկմանը, որ սա «Ալաշկերտի» մաքսիմումն էր և այսպիսի խաղով թիմն անելիք չունի երրորդ փուլում, մարզիչն ասաց. «Ոչ միայն «Ալաշակերտի», այլև մեր ակումբային ֆուտբոլի համար երրորդ փուլ դուրս գալը ֆանտաստիկա կլինի»՝ հավելելով.
«Ալաշկերտում» շարունակական աշխատանքներ են տարվելու, միանշանակ պետք է բյուջեն մեծացնել, եթե ցանկանում ենք հրավիրել բարձրակարգ խաղացողներ: Այդ ժամանակ կլինենք այլ մակարդակի վրա: Սա մեր մաքսիմումն է: Մենք այսօր չենք կարող նման թիմերի հետ պայքար մղել: Որպեսզի ակումբային ֆուտբոլը հաջողությունները գրանցի, պետք է շատ բաներ փոխվեն»:
Մարզիչը նշեց նաև, որ Հայաստանի գործող չեմպիոնները շարունակելու են պայքարել տիտղոսների համար. «Մենք խաղալու ենք կրկին չեմպիոնության, գավաթի համար: Սակայն այս մակարդակում ավելին չեմ կարող սպասել: Գլոբալ փոփոխություններ են պետք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու