Բասկետբոլի մինչև 16 տարեկանների ընտրանին հաղթեց Ալբանիային
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Եվրոպայի առաջնության B ենթախմբի երրորդ խաղում մինչև 16 տարեկանների հավաքականը մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Գրեթե բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի ընտրանին հաղթեց 57:47 հաշվով:
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 21-ին՝ ուժերը չափելով Ջիբրալթարի թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու