Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 

Ամառն իրոք բացառիկ էր հայկական բասկետբոլի պատմության մեջ. Արթուր Նազարյան

Սպորտ

Հունաստանում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 հանդիպում անցկացրեց, որոնցից 3-ում հաղթեց եւ գրավեց 17-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում առաջնության արդյունքներն ամփոփեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը, ով գլխավորում էր հայկական պատվիրակությունը մրցավայրում:

- Հայաստանի երիտասարդական հավաքականը 2-րդ տարին անընդմեջ մասնակցեց Բ դիվիզիոնի առաջնությանը: Որքանո՞վ այս անգամ արդարացան սպասելիքները:

- Եթե նայենք զբաղեցրած դիրքին, ապա գրանցվել է նահանջ, քանի որ գրավել ենք 17-րդ տեղը: Եթե նայենք վիճակագրությանը, ապա ելույթները հաջող էին, քանի որ 6 խաղից 3-ում հաղթել ենք մրցակիցներին: Նախորդ հարցազրույցում արդեն նշել էի, որ մենք կադրային լուրջ խնդիրներով ենք ժամանել Հունաստան: Հաշվի առնելով այդ ամենը՝ պետք է արժանին մատուցել թիմին ունեցած ելույթների համար: Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի վերջին 2 առաջնություններում գրանցած արդյունքներով այսօր Եվրոպայի լավագույն 30 երկրների թվում է: Գտնում եմ, որ հայկական բասկետբոլի համար սա բավականին լավ արդյունք է եւ հույս է ներշնչում, որ մենք տարիների ընթացքում ավելի բարձր տեղերում ենք լինելու:

- Հայաստանը պարտվեց առաջին 3 խաղերում, ապա 3 հաղթանակներ տոնեց: Ինչպե՞ս այդպես ստացվեց:

- Գիտեք, որ այս կազմով Հայաստանը ստուգողական խաղեր չէր անցկացրել եւ փաստորեն Եվրոպայի առաջնության առաջին հանդիպումները թիմի համար մեծ փորձություն եղան: Փորձի պակասը թույլ չտվեց հաղթել Մակեդոնիայի եւ Պորտուգալիայի հավաքականներին: Միակ թիմը, որին մենք իրոք զիջում էինք խաղամակարդակով, դա Չեռնոգորիան էր, որը հետագայում դարձավ նաեւ առաջնության հաղթող:
Ինչ վերաբերվում է հաղթանակներին, ապա տղաները պարտության մատնեցին Վրաստանին, Էստոնիային եւ Բուլղարիային: 3 հաղթանակներն էլ շատ արժեքավոր են, քանի որ մրցակիցները բասկետբոլային լավ ավանդույթներ ունեցող երկրներ էին: Ընդհանրապես, այս տարի Եվրոպայի առաջնությունում շատ լուրջ մրցակցություն էր: Բավական է նշել, որ Ռուսաստանի ընտրանին չկարողացավ մտնել լավագույն 8 թիմերի մեջ… Մրցակցությունը Եվրոպայում ուժեղանում է օրեցօր, շաբաթ առ շաբաթ, եւ պետք է շատ մեծ աշխատանք կատարել, որ ետ չմնալ մյուսներից:

- Նախորդ զրույցում նշել էիք, որ Հայաստանը միակ թիմն է, որը 10 հոգով է ժամանել մրցավայր, եւ պատճառների մասին ավելի ուշ կխոսեք…

- Այո, մենք 12 խաղացողներով պետք է լինեինք, եթե Կարեն Չիվիչյանը եւ Պյոտր Ստեփանյանցը մնային հավաքականում: Նրանց հետ մենք լրիվ այլ արդյունքներ կարող էինք գրանցել: Դեռ պետք է վերլուծենք եւ քննարկենք ֆեդերացիայի առաջիկա նիստի ժամանակ, թե ինչու այդ խաղացողները չմեկնեցին Հունաստան: Չիվիչյանը տարաձայնություններ ուներ մարզչի հետ, իսկ Ստեփանյանցի վերաբերյալ պատճառներն անհասկանալի էին: Նրանք շատ կարեւոր խաղացողներ են, եւ հույս ունեմ, որ ապագայում կլինեն հավաքականներում: Պետք է նշել նաեւ, որ մեր թիմի կեսը 18-19 տարեկան տղաներ էին եւ 2017 թվականին էլ կարող են մասնակցել Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը: Մեր երիտասարդականը լավ ներուժ ունի:

- Հավաքականը գլխավորում էր բելգիացի Տիբո Պետին, իսկ նրան օգնում էր անգլիացի Քրիս Մայեսը: Նրանք շարունակելո՞ւ են աշխատանքը:

- Պետին եւ Մայեսը 2 ամսով էին միացել Հայաստանին, նրանք Բելգիայի բարձրագույն խմբում են աշխատում, եւ դա է նրանց հիմնական գործունեությունը: Մինչեւ հաջորդ առաջնություն դեռ 10 ամիս ժամանակ կա, եւ այս պահին դժվար է ասել, թե ովքեր են գլխավորելու երիտասարդականը 2017 թվականին: Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը պետք է իր կարծիքը հայտնի:

- Երեկ ավարտվեց նաեւ Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը հանդես եկավ C դիվիզիոնում եւ գրավեց ընդամենը 8-րդ հորիզոնականը…

- Պատանեկան հավաքականը ամբողջովին ձախողել է ելույթները, երկրորդ կարծիք լինել չի կարող: 16 տարեկանների կազմում լեգեոներներ չկային, եւ որոշվել էր, որ շանս տանք բացառապես տեղական թիմերում հանդես եկող խաղացողներին: Առաջիկայում կվերլուծենք տեղի ունեցածը եւ կկայացենք համապատասխան որոշումներ:

- Բասկետբոլային ամառը Հայաստանի համար ավարտվեց: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կարող եք բնութագրել այն Հայաստանի համար:

- Առաջին անգամ Հայաստանը 4 հավաքականներով հանդես եկավ եվրոպական ստուգատեսներում, ինչը տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի օժանդակության շնորհիվ: Ազգային հավաքականը հաղթեց փոքր երկրների առաջնությունում, կանանց մինչեւ 18 տարեկանների ընտրանին էլ ոսկե մեդալներ նվաճեց C դիվիզիոնում: Այս ամառն իրոք բացառիկ էր հայկական բասկետբոլի պատմության մեջ: Այժմ պետք է ավելի մեծ ծավալով շարունակենք աշխատել, որ կարողանանք բարելավել մեր ցուցանիշները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջ
Ամենադիտված