Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Սերժ Սարգսյանի կարևոր օգուտները՝ ՊՊԾ գնդի գրավումից

Վերլուծական

ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների գլխավոր պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Ճիշտ է, մի քանի այլ պահանջներ էլ են նրանք ներկայացնում, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակում, սակայն, եթե կատարվի նրանց առաջին պահանջը՝ բոլորն էլ ազատ կարձակվեն:

Արդեն 8-րդ օրն է, ինչ գունդը գրավված է «Սասնա ծռեր» խմբի կողմից: Արդեն 6-րդ օրն ազատ արձակվեցին բոլոր պատանդները, և հիմա, կարծես թե իշխանություններին ոչինչ չի խանգարում մի քանի օր թողնել, որ Պավլիկ Մանուկյանն ու մյուսները մնան Ոստիկանության գնդում:

Սերժ Սարգսյանն այս ամենից 2 կարևոր օգուտ է ստանում. առաջին՝ սա կարող է ազդակ լինել, որպեսզի վերջինս վերջապես ազատվի իր շրջապատի քրեաօլիգարխիկ տարրերից՝ հատկապես տնտեսական բլոկը քայքայած, մենաշնորհներով երկիրն այս օրին հասցրած պաշտոնյաներից:

Թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ մի քանի հայտնի օլիգարխներին արդեն պարզ է՝ եթե մի քանի հոգի կարողանում են գրավել ՊՊԾ գունդը, կկարողանան գրավել նաև այդ օլիգարխների տները՝ նրանց ընտանիքներին պատանդ պահելով և հարցեր առաջ քաշելով:

Այս համատեքստում, Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որ բոլորը տեսնեն ու հասկանան, որ այսպես շարունակել անհնար է:

Հարց կառաջանա՝ ի՞նչ է, ինքը տեղյակ չէ՞ր այն իրավիճակից, որն առկա էր և շարունակում է առկա լինել երկրում:

Իհարկե, տեղյակ էր, սակայն ոչինչ անել չի կարողացել, որովհետև այդ ապիկար կառավարիչներն ու մենաշնորհի տեր օլիգարխներն են, որ ապահովում են Սերժ Սարգսյանի շարունակական ընտրվելն ու ՀՀԿ-ի վերարտադրվելը:

Այս իրավիճակից հետո Սերժ Սարգսյանը կկարողանա մատնացույց անել ՊՊԾ գունդն ու իրեն հատուկ ոճով ասել. «Կգրավեն, կկրակեն: Մարդիկ դժգոհ են»: Այս ջրից չոր դուրս գալուց հետո իշխանության ներսում կկատարվեն մի շարք փոփոխություններ:

Պատահաբար չէ, որ մամուլում արդեն իսկ՝ որպես մխիթարանք, շրջանառվում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:

Այս զինված գրոհը թույլ կտա Սերժ Սարգսյանին ազատվել իրեն ոչ ցանկալի տարրերից, որոնք, սակայն, իրեն պետք են գալիս հինգ տարին մեկ:

Պատահական չէ նաև այն, որ հենց գունդը գրավելու օրը նախագահի նստավայրում անցկացվեց «Դատաիրավական բարեփոխումներին» նվիրված հերթական քննարկումը:

Դատական, իրավական, առհասարակ, արդարադատության առումով, Հայաստանում նույնպես կա լրջագույն պրոբլեմ: Հայաստանի քաղաքացիների հիմնական մասը դժգոհ է և’ տնտեսությունից, որը, համաձայնենք, գոյություն չունի, և’ արդարությունից:

Գնդի գրավման մասով Սերժ Սարգսյանի հաջորդ՝ ավելի կարևոր օգուտներից մեկը, ԼՂՀ հարցի շուրջ ստեղծված և մինչ օրս հասարակության համար սպասելի հարցն է:

«Հողերը տվել ա»: Ահա այս բառերը գրեթե բոլորի շուրթերին է: Եվ պատահական չէ, որ զինված գրոհը տեղի ունեցավ հենց այս օրերին, երբ ուրվագծվում էր Սարգսյան -Ալիև հաջորդ հանդիպումը:

Հասարակությունը կարծում է, թե ստորագրվել կամ էլ բանավոր պայմանավորվածություն է եղել մի քանի տարածքներ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

Այս առումով, զինված խումբը որքան ավել մնա ՊՊԾ գնդում, այնքան Սերժ Սարգսյանը կունենա ավելի մեծ հաղթաթուղթ: Երկրում խռովություն կա: Եվ համաձայնենք՝ խռովությունն արվել է հենց Արցախի խնդրի վերաբերյալ: Եվ Սերժ Սարգսյանը միջազգային ատյաններին մատնացույց անելով այս ապստամբությունը, գոնե որոշակի առումով կկարողանա ժամանակ շահել:

Զինված խմբին հետաքրքրում է Արցախի ճակատագիրը, իսկ դրսում հավաքվող հասարակությանը՝ ապրելու խնդիրը:

Արձանագրենք, որ հուլիսի 17-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, որից պետք է դասեր քաղեն բոլորը:

Եթե այս հարձակումից հետո ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է, հավատացեք, հաջորդ զինված խումբը կարող է գրավել ավելի կարևոր օբյեկտներ և, այս անգամվա դասերը աչքի առաջ ունենալով, կգնան ավելի ծայրահեղ քայլերի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված