Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ գտնվելու լուրը ապատեղեկատվություն է. Աշոտ Ահարոնյան
Հասարակություն
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլի այն տեղեկատվությանը, թե «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը ՀՀ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ է:
«Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Հայտնում ենք, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է:
Իրականում զանգն արվել է Վալերի Օսիպյանի հեռախոսահամարին, որն արդեն 15 տարի նրա մոտ է և հայտնի է լրագրողներին:
Կրկին կոչ ենք անում ճշտել յուրաքանչյուր լուր ու զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-ասված է գրառման մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ