Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում այրել է երրորդ ավտոմեքենան. Աշոտ Ահարոնյան
Հասարակություն
Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:
Ավելի ուշ Աշոտ Ահարոնյանը նոր գրառում է կատարել.
«Այս պահին երրորդ մեքենան է այրվում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ