«Բարսելոնան» ռեկորդային եկամուտ ունի
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել:
2-15/16 մրցաշրջանում կատալոնացիների եկամուտը կազմել է 679 մլն եվրո: Սա 46 միլիոնով գերազանցում է նախորդ ցուցանիշին, այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Սրա հետ մեկտեղ, բոլոր տեսակի հարկերի վճարումից և ծախսերից հետո «կապտանռնագույնների» շահույթը կազմել է 29 մլն եվրո:
Ակումբի ծրագրի համաձայն 2021 թ. կատալոնացիների տարեկան եկամուտը կհասնի 1 միլիարդ եվրոյի:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում կատալոնացիները հաղթել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում, Իսպանիայի առաջնությունում և գավաթի համար պայքարում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու