«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
Այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված երկու անձինք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց, որ վիրավորներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանք վիրահատվել են և հետվիրահատական նորմալ վիճակում են: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)