Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

ՊՊԾ միջադեպը բախումների վտանգ է ծնում

Վերլուծական

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՊՆ Ռազմական ուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը` հանդես գալով բանակն արժևորող ելույթով: Իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ ՊՊԾ գնդում հուլիսի 17-ի միջադեպից հետո պետական օրակարգը չի վերանայվել, երկիրն ապրում է բնականոն հունով: Չնայած դրան՝ ՊՊԾ գնդում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ հասել է վտանգավոր մի սահմանագծի, որը կարող է բերել բախումների: Հուլիսի 23-ից սկսած իշխանությունների և զինյալների միջև բանակցություններն, ըստ էության, ընդհատված են:

Ժիրայր Սէֆիլեանի շրջապատը պարզապես չի վստահում միջնորդի դերում հանդես եկող որևէ մարդու: Սա այս շարժման գլխավոր առանձնահատկությունն է, որը դրսևորվում է քաղաքական համակարգի նկատմամբ տոտալ անվստահությամբ: Մի քանի օր առաջ զինյալների քննադատության թիրախը դարձավ Նիկոլ Փաշինյանը: Արդեն երեկ Ժիրայր Սէֆիլեանն իր փաստաբանի միջոցով հայտարարել է, որ գեներալ Վիտալի Բալասանյանը ստում է: Արցախի հերոսն, ում անմիջական ջանքերով ազատ արձակվեցին վերջին 4 պատանդները, նախօրեին ասել էր, թե Սէֆիլեանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում:

Եվ ահա «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդն իր մարտական ընկերոջը մեղադրում է ստախոսության մեջ: Երրորդ օրն է ՊՊԾ գնդի տարածքը հոսանքազրկված է, զինյալները սնունդ չեն ստանում: Իշխանություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ չեն պատրաստվում տեղի տալ զինված խմբի պահանջներին: Սրան են ուղղված երեկ տեղի ունեցած մեկ տասնյակը գերազանցող ձերբակալությունները, հետախուզումը «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի, մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանի նկատմամբ:

Իշխանությունների և զինված խմբի կողմից կատարվել են քայլեր, որոնք փոխադարձաբար մեծացնում են անվստահությունը: ՊՊԾ գնդի երկնքում երևացել են ուղղաթիռներ` դիպուկահարներով, անօդաչու սարքեր: Զինված խմբին աջակցող «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ այդ տեխնիկան մայրաքաղաք է բերվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Այս հայտարարությունը, բնականաբար, փորձ էր ազգային ազատագրական բաղադրիչ հաղորդելու: Այլ հարց է, թե ռուսական գործոնի խաղարկումն ինչքանով կնպաստի Խորենացի փողոցում հավաքվող մարդկանց թվի ավելացմանը: Զինյալներն իրենց հերթին երեկ այրել են գնդի տարածքում գտնվող chevrolet ծառայողական ավտոբուսը և մեկ մեքենա: Համաձայնեք, դժվար է քաղաքական օրակարգի շուրջ բանակցել նման վարքագիծ ունեցող մարդկանց հետ: Ի դեպ, խիստ չափազանցված է այն թեզը, թե «Սասնա ծռեր» խումբը ազգային ազատագրական պայքարի բովով անցած մարդկանց համախումբ է: Փաստերը հուշում են, որ 31 զինյալներից միայն 10-ն առնչություն ունեն արցախյան պատերազմի ազգային հարցերի հետ:

Երեկ ժամը 20.00-ից, եթե հավատայինք Խորենացի փողոցում զինված խմբին աջակցող հավաքներ անցկացնող նախաձեռնող խմբին՝ պետք է սկսվեր քաղաքացիական ահնազանդության գործընթաց: Ելույթների մակարդակով սկսվել է, բայց բարձրագոչ հայտարարություններին արձագանքում է հազիվ հազար մարդ: Այս շարժումը հետագայում գուցե ինչ-որ կերպ ասոցացվի 50.000 թվի հետ, որովհետև երեկ մի քանի հռետորներ մարդկանց հենց այդ թիվն են նշել հաջողության հասնելու համար: Դարձյալ շեշտը դրվում է գործընթացի ոչ թե որակական, այլ` քանակակն բաղադրիչի վրա: Ինչքան էլ «Հիմնադիր խորհրդարան»-ը քննադատի ավանդական ընդդիմությանը, փաստորեն՝ հետևողականորեն կրկնում է վերջինս քանիսց ձախողված քաղաքականությունը:

Իշխանությունը զինյալներից պահանջում է վայր դնել զենքերը, զինյալները խոստանում են դա անել միայն իշխանափոխությունից հետո: Փոխզիջման եզրեր կարծես թե չկան, մանավանդ տեսանելի չէ խարիզմատիկ այն գործիչը, ով կարող է միջնորդ լինել իշխանությունների և զինված խմբի բանակցություններում: Կողմերը շարունակում են նաև տեղեկատվական-քարոզչական պատերազմը: Լարվածությունը մեծանում է, պետությունն ունի անսահմանափակ ռեսուրսներ, բայց կաշկանդված է պատասխանատվության շղթայով: Զինյալների ռեսուրսներն անհամեմատ սահմանափակ են, բայց ավելի անկաշկանդ են նրանց ձեռքերը: Անձամբ ինձ երեկ հուսադրել է ԱԱԾ հաղորդագրություններից մեկը: Ըստ այդմ՝ զինված խմբի անդամները կարող են մեղադրվել պատանդ պահելու, շենք շինություններ զավթելու, ապօրինի զենք- զինամթերք կրելու հոդվածներով: Սա նախատեսում է առնվազն 15 տարվա ազատազրկում, բայց հուսադրում է այն, որ պետությունն առայժմ պատուհան է թողում՝ զինյալների հետ քայլի համար «ահաբկեչություն», «իշխանության յուրացում» և այդ կարգի մեղադրանքներ չհնչեցնելով: Հետ քայլի հնարավորություն առայժմ կա, միայն թե չհնչեն նոր դավադիր կրակոցներ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված