Ես ու Պեպը շատ բան ենք արել միմյանց առաջընթացի համար. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնության սպասելիքներից և խոսել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Գվարդիոլան ճիշտ էր, երբ ասում էր, որ բոլորը սովորում են իրենց անձնական փորձից: Որքան բարդ է ճանապարհն, այնքան շատ ջանքեր պետք է ներդնել: Կարծում եմ` ես ու Պեպը շատ բան ենք արել միմյանց զարգացման համար: Բայց ֆուտբոլը խաղ է 11-ը 11-ի դեմ, և հենց ֆուտբոլիստներն են վճռում խաղի ելքը: Նրանք մարզիչներից կարևոր են:
«Յունայթեդն» ու «Սիթին» երկու առաջատար ակումբ են, որոնք մեծ նպատակներ ունեն: Կան, սակայն այլ մրցակիցներ: Անգլիայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են 6-7 թիմ, ոչ, կասկած չկա, որ յուրաքանչյուր թիմ է պայքարելու միավորի համար: Անգլիայի առաջնությունը նախկինում յուրահատուկ էր, հիմա ավելի յուրահատուկ է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու