ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են զինված խմբի վիրավոր անդամներին
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս գիշեր հրաձգության հետեւանքով վնասվածքներ էին ստացել «Սասնա ծռեր» խմբի երկու անդամ:
ԼՈւՐԵՐ.com-ին ՄԻՊ խոսնակ Զոհրաբ Եգանյանը տեղեկացրեց, որ վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս' փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա: Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։

















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)