«Միլանի» ֆուտբոլիստը «Բարսելոնայի» ուշադրության կետրոնում է
Սպորտ
«Միլանի» ֆուտբոլիստ Կարլոս Բական հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
Football Espana-ն հայտնում է ,որ Կոլումբիայի հավաքականի 29-ամյա հարձակվողը դիտարկվում է որպես Լուսիանո Վիետոյին փոխարինելու հիմնական թեկնածու: «Բարսելոնան» Լուսիանո Վիետոյի շնորհիվ է փորձում ուժեղացնել թիմի հարձակման գիծը, սակայն «Ատլետիկոյի» հետ չի կարողանում հասնել վերջնական համաձայնության:
Բացի ֆինանսական խնդիրներից Կատալոնիա տեղափոխությանը դեմ է նաև Վիետոն: Արգենտինացին վախենում է բարձր մրցակցության պայմաններում չհայտնվել թիմի մեկնարկային կազմում:
Արդյունքում «կապտանռնագույնները» ուշադրությունը կենտրոնացրել են «Միլանի» ֆուտբոլիստի վրա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու