Գոնսալո Իգուաինը պատմության ամենաթանկ տրանսֆերների եռյակում է
Սպորտ
Գոնսալո Իգուայինի տրանսֆերը պատմության մեջ երրորդ ամենաթանկ ձեռբերումը դարձավ:
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի հարձակվողին «Նապոլիից» ձեռ բերելու մասին: Տրանսֆերային գումարը կազմել է 90 մլն եվրո:
Գործարքը ամենաթանկն էր Իտալիայի առաջնության համար և երրորդ ամենաթանկ տրասֆերը ամբողջ աշխարհում:
Տրանսֆերային ռեկորդը պատկանում է «Արքայական ակումբին», ով 2013թ. «Տոտենհեմին» 100,8 մլն եվրո էր վճարել Գարեթ Բեյլի համար՝ գերազանցելով սեփական ռեկորդը:
Բեյլի տրանսֆերից առաջ ամենաթանկ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն էր, ում տեղափոխության համար մադրիդցիները «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել էին 94 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու