Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

«Ընդդիմադիրների» «անբաշարության» արդյունքը…

Վերլուծական

Երևանի Խորենացի փողոցում տասն օրից ավել ընթացող դրամատիկ իրադարձությունները կարծես մոտենում են իրենց հանգուցալուծմանը: Չնայած դեռևս խիստ վաղ է ասել՝ ամեն ինչ ավարտված է ու այլևս ականատես չենք դառնալու արտասովոր իրադարձությունների, բայց ակնհայտ է, որ ապստամբների կողմից առաջ բերած շարժումն այլևս այն թափը չի ունենալու, ինչ ուներ նախքան նախորդ գիշերը, երբ դեռևս ապստամբների հետ էր շարժման ոգին ու գլուխներից մեկը հանդիսացող Պավել Մանուկյանը. երեկ՝ կեսգիշերն անց՝ ժամը 2:00-ի սահմաններում, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամն ու տեղափոխվել հիվանդանոց:

Եթե վերլուծելու լինենք վերջին օրերի ամենաուշագրավ իրադարձություններն ու փորձենք հասկանալ՝ հասա՞ն, արդյոք, իրենց նպատակին նրանք, ովքեր ծրագրել ու իրականացրել էին ապստաբությունն, ապա պետք է ասենք, որ այս հարցի պատասխանը և՛ դրական է, և՛ բացասական: Դրական է, քանի որ հենց ապստամբների գործողությունների շնորհիվ է, որ ինչպես իշխանություններին, այնպես էլ, ինչու ոչ, միջազգային հանրությանը պարզ դարձավ, որ Ադրբեջանին հողեր հանձնելու ծրագրերը, եթե նման պլաններ կային, պետք է ընդմիշտ թաղել. աա համազգային հարց է, հանուն որի պատրաստ ենք ամենածայրահեղ քայլերի:

Իսկ ինչ վերաբերում է ապստամբների՝ ՀՀ ներքին կյանքում ինչ-ինչ բարեփոխումներ մտցնելու ձգտմանն ու պահանջին, ապա սխալված չենք լինի, եթե ասենք, որ պահանջն այդ, ըստ էության, իշխանությունների կողմից մնաց անարձագանք: Ինչո՞ւ: Հարցն այս, իրոք, հետաքրքրական է, քանի որ նախապես հնչում էին կարծիքներ, թե իշխանությունները, տեսնելով ապստամբների ունեցած ժողովրդական լայն աջակցությունն ու գուցեև հնարավոր հասարակական պայթյունը, այսպես թե այնպես ստիպված են լինելու գնալ իրենց համար ցավոտ զիջումների՝ տեղիք տալով հասարակական ճնշմանը՝ խուսափելու մարտի 1-ի սցենարի կրկնությունից:

Սակայն, երբ փորձում ես երկրում ստեղծված իրավիճակին, հասարակության շրջանում տիրող տրամադրություններին գնահատական տալ, հասկանում ես, որ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ոմանց կոմից ակնկալված հասարակական պայթյունն այդպես էլ իրականություն չդարձավ, ու արմատական գործողությունների, իշխանություններին վերջնագրեր ներկայացնելու, նույնիսկ ներկայիս իշխանությունների գոյության համար իրական սպառնալիք ստեղծելու համար անհրաժեշտ այն կրիտիկական մասսան, որ ակնկալում էին հավաքել փողոցներում, այդպես էլ չհաջողվեց հավաքել, իսկ Խորենացի փողոցում ընթացող ցույցերը թեպետ մարդաշատ են, բայց ոչ այն աստիճանի, որպեսզի հնարավոր լիներ իրական փոփոխությունների համար նախադրյալներ ստեղծել:

Մեր համոզմամբ՝ սրա պատճառը ոչ թե այն է, որ ժողովուրդը դադարել է պահանջատեր լինել սեփական իշխանություններից ու սկսել ասենք ակտիվորեն ողջունել նրա ամեն մի քայլն, այլ՝ մարդկանց շրջանում կուտակված էներգիան ընդդիմություն ներկայացող ուժերի ու անհատների կողմից ճիշտ ուղղությամբ ուղղորդելու ապիկարությունը. հարթակից հնչող ելույթներն հակասական էին, իրավիճակային: Իսկ այն հարցը, թե ինչ են պատրաստվում անել, եթե նախագահը կամովին հրաժարական չտա ու ինչպես են հետագայում ծավալելու պայքարը, այդպես էլ մինչև վերջ մնաց օդում կախված, ինչն, անշուշտ, ընդգծված լիդերի բացակայության ուղղակի նշան է՝ մի բան, որ մշտապես բնութագրական է եղել հայաստանյան ընդդիմությանը:

Ինչպիսի զարգացումներ էլ ստանան այս իրադարձությունները, պարզ է մեկ բան՝ տեղի ունեցածից ամենամեծ դասերն ունեն քաղելու հայաստանյան քաղաքական ուժերը (մանավանդ՝ ընդդիմադիր), որոնք ակամա ի ցույց դրեցին իրենց ապիկարությունն՝ իրական ազդեցություն գործելու երկրում ծավալվող գործընթացների վրա:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված