Ֆաբրեգասը եկավ մեր հանդերձարան և ներողություն խնդրեց. Կլոպ (տեսանյութ)
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը ներողություն է խնդրել մերսիսայդցիների պաշտպան Կլավանից:
International Champions Cup-ի խաղարկությունում «Լիվերպուլը» «Չելսիին» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Ֆաբրեգասը Կլավանի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացվել էր 70-րդ րոպեին:
«Ֆաբրեգասը եկավ մեր հանդերձարան և ներողություն խնդրեց: Նա ուշացրել էր սահընկումը: Երբեմն նման բաներ տեղի են ունենում, ինչի համար կարմիր քարտ են տալիս: Կլավանի հետ ամեն ինչ կարգին է: Ֆուտբոլիստները հիմա լավագույն մարզավիճակում չեն և նորմալ է, որ երբեմն ուշանում են սահնկման ժամանակ: Չեմ կարծում, որ խաղը շատ կոպիտ էր, բայց ընկերական էլ չես անվանի»,– Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու