Այվազովսկու հոբելյանական ցուցանադեսի ավելի քան 20 հազար տոմս է վաճառվել
Գիտություն և Մշակույթ
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվող, նկարիչ Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին վաճառվել է ավելի քան 20 հազար տոմս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:
«Այսօրվա դրությամբ, արդեն իսկ վաճառվել է 20 հազար տոմս»,- ասել է Տրեգուլովան:
Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը տևելու է 2016 թվականի հուլիսի 29-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 20-ը։ Ցուցահանդեսին ներկայացված է լինելու 120 գեղանկար, 55 գրաֆիկական աշխատանք, արխիվային փաստաթղթեր, նավերի մոդելներ և այլ ցուցանմուշներ։ Ավելի վաղ, Տրեգուլովան նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչների մոտավոր գնահատմամբ՝ Այզավովսկու աշխատանքներով հետաքրքրվողների թիվը կհասնի մինչև 300 հազար այցելուի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից