Շվայնշտայգերը հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան: Վերջին խաղը ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է Եվրո 2016-ի կիսաեզրափակչում` Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում:
«Հավաքականում ապագայիս հարցը քննարկել եմ Յոահիմ Լյովի հետ և որոշել եմ ավարտել միջազգային կարիերաս: Շնորհակալությունը երկրպագուներին, մարզիչներին, շնորհակալություն հիասքանչ ժամանակի համար»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստը:
Գերմանիայի ազգային հավաքականում Շվայնշայգերը հադես է եկել 2004թ.: Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2014թ.), Եվրո 2008-ի արծաթե մեդալակիր է, ինչպես նաև աշխարհի 2006 և 2010թթ. բրոնզե մեդալակիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու