Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր Սա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա Գրիգորյան Ֆուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին 

Նազիկն և Սոնան իսկապես շատ բարդ մրցակիցներ ունեն. Արտաշես Ներսիսյան

Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց թիմի ձեռքբերումների մասին և անդրադարձավ Օլիմպիական խաղերում մեր երկու ծանրորդների հնարավորություններին:

-Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ Նազիկի և Սոնայի վրա:

-Նազիկի ընտրությունն ի սկզբանե արվել էր, ընտրությունը կայացավ Սոնայի և Քրիստինեի միջև: Իրեն ավելի լավ դրսևորեց Սոնան: Այստեղ նշանակություն չունի Սոնայի ցածր տարիքը, դա չափորոշիչ չէ: Քրիստինեն ծնկի խնդիրներ ուներ և դա էլ դեր խաղաց:

-Լոնդոն-2012-ից մինչև Ռիո 2016-ն անցել է 4 տարի, որո՞նք եք համարվում կանանց հավաքականի ձեռքբերումները:

-Հավաքականի ձեռքբերումն այս տարվա Եվրոպայի առաջնության թիմային հաղթանակն էր: Սա առաջին անգամն էր, և տա Աստված, որ այն բազմիցս կրկնվի: Մեզ հաջողվեց երկու ոսկե մեդալ նվաճել, ինչն իսկապես մեծ քայլ առաջ էր: Նազիկն այսքան դժվարություններից հետո կարողացավ վերադառնալ և ապացուցեց, որ մեծ կամքի ուժ ունի, իր տեղն ունի մարզաշխարհում: Հիմա Օլիմպիական խաղերում ինչ էլ անի, որ տեղն էլ գրավի, նա արդեն հերոս է: Սոնային ընձեռվեց յուրահատուկ հնարավորություն: Նա թիմին օգնեց Եվրոպայի առաջնությունում՝ վարկանիշային միավորներ ձեռք բերելով:

-Եթե իրատեսորեն մոտենանք՝ աղջիկների քաշային կարգում ովքե՞ր են հիմնական մրցակիցները:

-Նրանք իսկապես շատ բարդ մրցակիցներ ունեն: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր պետություն ներկայանում է լավագույն կազմով: Առնվազն 15 մարզիկ պայքարելու են մեդալների համար: Հիմնական մրցակիցները Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և նույնիսկ Իսպանիայից են: Աշխարհի շատ երկրներ են մրցունակ դարձել ծանրամարտում: Հիմա արդեն կիլոգրամների ցանկը շատ խիտ է:

-Պարո’ն Ներսիսյան, առաջին անգամ ե՞րբ եք տեսել Նազիկին և Սոնային, և ի՞նչ տպավորություն թողեցին ձեր վրա:

-Նազիկին առաջին անգամ տեսա մարմնամարզության դահլիճում: Այդ ժամանակ մարզչին խնդրեցի, որ թողնի Նազիկը ծանրաձող բարձրացնի: Երբ բարձրացրեց ծանրաձողը, ես հասկացա, որ նա կարող է դառնալ ուժեղ մարզիկ: Առաջին բանը, որ ինքս ինձ ասացի, այն էր, որ Նազիկը կդառնա մեծ ծանրորդ: Սոնային առաջին անգամ տեսել եմ, երբ շատ փոքր էր և նոր-նոր էր սկսել Հայաստանի առաջնությանը մասնակցել: Ակնհայտ էր մի բան, որ բնության կողմից տրված ծանրորդին բնորոշ հատկություններ ունի, իսկ աշխատասիրության առկայության դեպքում՝ մեծ նվաճումներ կունենա:

-Ընդհանուր առմամբ ձեր որերո՞րդ Օլիմպիական խաղերն են:

-Սրանք կլինեն իմ երրորդ Օլիմպիական խաղերը: Ես եղել եմ Պեկինի և Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

-Մինչ Խաղերի մեկնարկը ինչպիսի՞ հավաքներ եք անցկացրել:

-Մինչև Ռիո հասնելն, ուսումնամարզական հավաքի մի քանի փուլ ենք անցել: Ծաղկաձոր, Աբովյան, Կազան և այսպես շարունակ: Հիմա էլ' Խաղերի մեկնարկից առաջ, մեր վերջին հավաքն ենք անցկացնում Ռիոյում և վերջին շտկումներն ենք անում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասներըՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվելՀունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄԹքած ունեմ Սամբոյի ֆեդերացիայի նախագահի ու դավաճան սրբապիղծի վրա․ Սոսե ԲալասանյանՄարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն. armtimesԹրամփը երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության դեմԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվել է․ դատարանը հեռացել է որոշում կայացնելուՈՒՂԻՂ․ «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն ԱրաբկիրումՇուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ումԼավրովը առաջարկել է վերանվանել СВО-նՎթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. տուժած քաղաքացուն հատուկ տեխնիկայով են դուրս բերել մեքենայիցԽաղաղության բանակցությունների համար նոր էներգիա է ի հայտ գալիս. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանԱվանի մեքենաները դուրս են բերվում, որ Փաշինյանի թիկնազորի սրտիկներով մեքենաները կայանվեն (լուսանկարներ)Ռուսաստանը բաց է Անքորիջի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆՀայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց
Ամենադիտված