Հայաստանում նվազել են և ամուսնության, և ամուսնալուծության դեպքերը
Հասարակություն
Հայաստանում 2016թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է ամուսնության 7 հազար 739, իսկ ամուսնալուծության' 1753 դեպք: Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2016թ. առաջին կիսամյակն ամփոփող տվյալները: 2016թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնությ այն դեպքերը' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 9.8 տոկոսով, իսկ ամուսնալուծության դեպքերը' 7.7 տոկոսով:
Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ' 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք' 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
Երևանում գրանցվել է ամուսնության 2 հազար 901, ամուսնալուծության' 686 դեպք: Ամուսնությունների թվով առաջատար են Կոտայքի (717) և Արմավիրի (684) մարզերը: Ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորում (174), Սյունիքում (279) և Արագածոտնում (326):


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ