Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Հրաժարական՝ հեռուն գնացող հետևանքներով

Վերլուծական

Միգուցե շատերի համար անակնկալ կերպով, իսկ ոմանց համար էլ՝ ոչ այնքան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում վայր դնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի իր լիազորությունները՝ պատճառաբանելով սույն որոշումը յուր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Առաջին հայացքից սովորական մի բան թվացող այս որոշումը կամ հայտարարությունը կարող է, սակայն, իրականում պայմանավորված լինել ոչ թե ասենք վարչապետի աշխատանքային գրաֆիկի հագեցվածությամբ կամ մարդու հոգնածությամբ, ինչի մասին, ըստ էության, խոսվում է պաշտոնական պատճառաբանության մեջ, այլ երկրում տեղի ունեցող այն խորքային պրոցեսներով, որոնց արդյունքը դարձավ այն ապստամբական գործողությունը, որ մի խումբ ազատամարտիկներ իրականացրեցին քաղաքամայր Երևանում:

Չնայած կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանական օղակներում առանձնապես հակված չեն, այսպես ասած, բանի տեղ դնել մի խումբ մարդկանց՝ տարբեր որակավորումների արժանացած գործողությունները, որոնք, հիրավի, աննախադեպ էին իրենց մասշտաբայնությամբ ու ստացած արձագանքով, սակայն կարծել, թե ամեն բան անհետևանք է մնալու ու տեղի ունեցածը ոչ մի հետք չի թողնելու ոմանց քաղաքական կարիերայի վրա, սխալ կլիներ. ինչ-որ մեկը պե՞տք է մեղադրվի երկրում ստեղծված այսչափ ծայրահեղ վիճակի համար, թե՞ ոչ:

Եվ ահա ամենևին էլ չի բացառվում, որ այդ մեկը լինի նա, ում վարչապետության օրոք, առանց չափազանցնելու, Հայաստանի տնտեսությունն ապրեց այնպիսի մի անկումային ժամանակաշրջան, որ պատկերացնելն իսկ դժվար է թվում: Իսկ Աբրահամյանի՝ իբր սեփական կամքով ԵՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից առաջիկայում հրաժարվելը կարող է լինել այն առաջին քայլը, որից կսկսի այն գործընթացը, որ հետո կարող է բերել-հանգեցնել նրա՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուն: Ասել կուզի՝ Երևանում տեղի ունեցած զինված ապստամբությունը կարող է այնպես խառնել հայաստանյան քաղաքական վերնախավը ներկայացնող դեմքերի խաղաքարտերը, որ իրենք էլ գլուխ չհանեն՝ ուր են տանում սկիզբ առած գործընթացները:

Իսկ այն, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալը կարող է երկրում լարված մթնոլորտի իրական լիցքաթափման հիմք հանդիսանալ, կարծում ենք, անվիճելի է, քանի որ այդ կերպ մարդկանց մոտ հույս կառաջանա առ այն, որ գոնե նոր կառավարության օրոք Հայաստանին կհաջողվի դուրս գալ այն ճահճից, որից այս կառավարության օրոք դուրս պրծնելն անիրական երազանք է թվում շատերի համար:

Թե հատկապես որ ուղղությամբ երկրում կընթանան ներքաղաքական գործընթացներն ու ինչին կհանգեցնեն այն պրոցեսները, որ սկզբնավորվել են ապստամբության առաջին իսկ օրվանից, անկասկած, կարող է ի հայտ բերել միայն ժամանակը, բայց որ ամենևին էլ չի բացառվում՝ դրանց արդյունքում որոշ չինովնիկներ առաջիկայում ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց աթոռներին, միանգամայն սպասելի է: Ի՞նչ է, մի՞թե որևիցե մեկը պատասխանատվություն չի կրելու այն ամենի համար, ինչին ականատես դարձավ ողջ աշխարհն ու զարմացավ. մեղավորը գտնված է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված