Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ֆրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել 

Բաղրամյան պողոտան բաց է. ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ (ուղիղ միացում, թարմացվում է)

Հասարակություն

00:35

Բաղրամյան պողոտան ցուցարարները բացեցին՝ վերադառնալով Ազատության հրապարակ, բախման չգնացին, վերադադրձան Օպեր։ Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է երթևեկության համար:

00:20

Ոստիկանները հանեցին փշալարերը և առաջ գալով ոստիկանությունը արեց հայտարարություն, որ եթե ցուցարարները չլքեն Բաղրամյան պողոտան և չբացեն երթևեկելի տարածքը, ապա նրանք ստիպված կլինեն դիմել որոշակի գործողությունների՝ հավաքը ցրելու համար: 

23:17

Ի նշան բողոքի քիչ առաջ մի քաղաքացի ինքնահրկիզում կատարեց Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներին հաջողվեց հանգցնել կրակը: Վերջինս հրաժարվում է նստել ոստիկանական մեքենան: Նա ոտքով հեռացավ տարածքից:

22:36

Ցուցարարները նստել են Բաղրամյան փողոցում: Ոստիկանները փշալարերով փակեցին Բաղրամյան պողոտան: Այստեղ է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

22:33

Ցուցարարները Բաղրամյան փողոցում են: Նշված հատվածում Ոստիկանությունը կենտրոնացնում է ուժերը: 

21:15

Ցուցարարները մեկնարկեցին երթ՝ Մաշնոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության Հրապարակ: Հավաքը բազմամարդ է: Այստեղ են նաև Թամար Հովհաննիսյանը և Ռուբեն Հախվերդյանը: Թե Հրապարակից հետո, որ ուղղությամբ կշարժվեն ցուցարարները՝ հայտնի չէ:

20:28

Հանրահավաքը մեկնարկել է Ազատության հրապարակում: Այստեղ է նաև Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց որ այսօրվա օպերատիվ խնդիրը այն է՝ քաղաքացին իր ներկայությամբ պետք է ասի, որ չի հանդուրժի այրունահեղություն:

«Մենք դատապարտում ենք ԱԱԾ-ի տարածած տգետ հայտարարությունը»,- Նիկոլ Փաշինյան:

20:20

Բավականին լարված և անորոշ իրավիճակ է գրավված ՊՊԾ գնդի տարածքում: Խորենացի փողոցը և Սարի թաղը հոսանքազրկվել են: Պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ:

17.55

Քիչ առաջ կրակոցներ լսվեցին ՊՊԾ գնդի տարածքից: ԴԵՊԻ ՊՊԾ գունդ շարժվեց Ոստիկանության զրահապատ ավտոմեքենա: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մինչև 17.00-ն վերջնաժամկետ էր տվել ՊՊԾ գունդը գրաված զինյալներին՝ խաղաղ հանձնվելու համար: 

17.26

Արդեն մի քանի օր ՊՊԾ գնդում պատանդ պահվող՝ շտապօգնության 3 բուժաշխատողներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանն, ազատության մեջ է: Այս լուրը հաստատել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Երեկ ՊՊԾ գնդում վիրավորված 2 զինյալին բժիշկն օգնել է տեղափոխվել հիվանդանոց և հայտնվել է ազատության մեջ: ՊՊԾ գնդում այս պահին պատանդի կարգավիճակում երկու բուժաշխատող կա:

9.30

Արդեն երկու շաբաթ է, ինչ «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել է Ոստիկանության ՊՊԾ գունդը: Երևանի Մովսես Խորենացի փողոցում այս պահին խաղաղ է, սակայն երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում թեժ բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև: 

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ի դրությամբ, Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի՝ 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են, մյուսի մոտ այրվածքներ են:

Ծանր է գնահատվում նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին' որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

Քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, կոտրել տեսախցիկները, մահակներով ծեծել լրագրողներին ու օպերատորներին։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ իր նկարահանող խմբի անդամներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը։ Ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

Ցուցարարներին ցրելիս կոտրել, ապա հափշտակել են NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը: Քաղաքացիական հագուստով անձինք, որոնք դուրս են եկել ոստիկանների թիկունքից եւ զինված էին ոստիկանական մահակներով, նաեւ փորձել են ուժ կիրառել NEWS.am-ի թղթակցի նկատմամբ:

Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը, վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել
Ամենադիտված