Հայաստանի պատանեկան հավաքականը` Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Սպորտ
Սլովակիայում ավարտվեց Աշխարհի մինչև 16 տ. շախմատի օլիմպիադան: Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Սերբիայի հավաքականի նկատմամբ և գրավեց երրորդ հորիզոնականը: Հայաստանի թիմի կազմում հանդես էին գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը: Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչն է կրկնակի օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իրանի հավաքականը, իսկ Ռուսաստանը դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու