Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Իշխանությունները` բարդագույն երկընտրանքի առաջ

Վերլուծական

Հայաստանում հուլիսի 17-ից սկիզբ առած իրադարձությունները հետզհետե սկսում են է՛լ ավելի արյունոտ երանգներ ստանալ, քան կարելի էր նախկինում նույնիսկ պատկերացնել. երեկ ուշ երեկոյան Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները հստակորեն փաստեցին, որ բոլոր հույսերը' երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ մեթոդներով կարգավորելու, ստեղծված բարդագույն իրավիճակից խաղաղ ելքեր գտնելու, հետզհետե հօդս են ցնդում, ու այլ ելք չի մնում, քան համակերպվել անխուսափելի արյունահեղության մտքին' չբացառելով նույնիսկ երկրում հնարավոր քաղաքացիական պատերազմի բռնկումը (երեկվա դեպքերը կարծես մի դրվագ լինեին ապագայի հնարավոր սցենարից):

Ինչ խոսք, այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, ոչ մի կերպ չես կարող համարել համարժեք գործողություն. ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելն ու նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելը, լրագրողների նկատմամբ չարդարացված բռնությունների գործադրումը, անգամ երիտասարդ աղջիկների, կանանց, տարեցների ու հաշմվածների վրա ձեռք բարձրացնելը գալիս են ապացուցելու այն միտքը, որ հետզհետե իրավիճակը դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից, ու վերջիններս գնում են մի ճանապարհով, որը ոչ միայն իրենց լավ տեղ չի տանելու, այլև կարող է կործանարար լինել պատերազմական վիճակում գտնվող հայրենիքի համար:

Եթե փորձենք հստակ վերլուծության ենթարկել ու հասկանալ տեղի ունեցածի բուն դրդապատճառներն, ապա անխուսափելիորեն պետք է հանգենք այն մտքին, որ այս ամենը հստակ վկայությունն է այն բանի, որ իշխանական շրջանակներում հասունանում է այն մտավախությունը, թե հեռու չէ այն պահը, երբ իրավիճակը դուրս կարող է գալ վերահսկողությունից' հանգեցնելով իշխանությունների համար միանգամայն անկանխատեսելի հետևանքների: Այն, ինչ իր ծագման առաջին իսկ օրվանից գտնվում էր համապատասխան օղակների տոտալ վերահսկողության ներքո ու կարծես ծավալվում կանխատեսելի սցենարի շրջանակներում, կարծես միտում է դրսևորում' դուրս գալու այդ շրջանակներից' փոխելով իր տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից ելքին, ապա պետք է նշենք, որ այս ամենից միայն մեկ ելք է նշմարվում' ոչ թե գնալ ամեն գնով ժողովրդական լայն զանգվածներին ու ասենք դրանց շարքերում հայտնված լրագրողներին բռնաճնշումների ենթարկելու ճանապարհով, քանզի դա հղի է Հայաստանը հիմնավորապես ապակայունացնող հետևանքներով, այլ երկրում արտակարգ կարգով բարեփոխումներ իրականացնել' գոնե թեժացած մթնոլորտն ինչ-որ կերպ հանդարտեցնելու, մեղմելու հույսով. այն, որ այս ամենի հիմքերից մեկն էլ երկրում ստեղծված գաղջ մթնոլորտն ու սոցիալական բարդագույն իրավիճակն է, անվիճելի է:

Կգնա՞, արդյոք, իշխանությունն իր համար ցավոտ, բայց պետության ու հասարակության համար այդքան ցանկալի ճանապարհով, թերևս, կարող է միայն ժամանակը ցույց տալ, բայց որ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերջնական հանգուցալուծումը գլուխ բերելու համար իշխանական ավանդական մեթոդները չեն կարող լուծում հանդիսանալ, կարծում ենք' այլևս անվիճելի իրողություն է. հասարակությունը կոնկրետ բարեփոխումներ է պահանջում, կոնկրետ գործողություններ' ուղղված երկրի ընթացքն արմատապես բարեփոխելուն ու այն զարգացման մայրուղի տեղափոխելուն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված