Գլխավոր վնասվածքաբանն անհնարին է համարում ՊՊԾ գնդում վիրահատությունների անցկացումը
Հասարակություն
Պարեկապահակային ծառայության գնդում հնարավոր չէ վիրահատություններ կազմակերպել: Հուլիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան, օրթոպեդ Վաչագան Այվազյանը:
«Ես 40 տարի է' վիրաբույժ եմ, բավականին երկար ճանապարհ եմ անցել' երկրաշարժ, պատերազմ: Ամբողջ աշխարհում ընդունված է վիրավորներին փուլային բուժում տալը, որը սկսում է առաջին օգնությունից: Շտապօգնության տղաներն արդեն ցուցաբերել են առաջին օգնությունը»,- ասաց վնասվածքաբանը' հավելելով, որ եթե պետք է վիրահատություններ կազմակերպել' դա անհնար է իրականացնել կենցաղային պայմաններում:
«Միայն վիրահատության սեղանը 2 տոննա է»,- ավելացրեց նա:

















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)