Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Կառավարության յուրօրինակ արձագանքը` Սարի Թաղի դեպքերին

Վերլուծական

Այն, որ հանրապետությունը գրեթե վերջին կես ամսվա ընթացքում հայտնվել է մի իրավիճակում, երբ բառացիորեն ամեն օր ստիպված է լինում բախվել սեփական կայունությանն ու անվտանգությանը սպառնացող խնդիրների ու հերոսաբար դիմակայել դրանց, այլևս ցավալի, բայց կայացած իրողություն է. դժվար կարելի է հիշել մեր նորանկախ պատմության մեջ էլի նմանատիպ օրեր' նման այն օրերին, որ հիմա ապրում է ողջ պետական համակարգն ու բովանդակ հանրությունը:

Պարզվում է, սակայն, որ կառավարությունում ոմանք ոչ միայն առանձնապես հակված չեն ի վնաս սեփական կյանքի որակի լարել նյարդերն ու մի հնար մոգոնել' ստեղծված խրթին իրավիճակից երկիրը դուրս բերելու համար, այլև վայելում են այն կարիերային աճը, որ առատաձեռնորեն ընձեռում են իրենց վերադասները: Եվ այսպես' պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը, իսկ սույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ի դեպ, նշենք, որ այս հիմնադրամի ստեղծման նպատակով 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 103 մլն 500 հազար դրամ գումար: Այս ողջ պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքրականն այն է, որ որպես պաշտոնական հիմնավորում բերվում է այն թեզը, թե փորձել են Վրաստանի հաջողված փորձը կիրառել Հայաստանում ու նույն գործիքակազմի օգնությամբ խթանել գյուղմթերքի արտահանման ծավալները. Վրաստանում բավական տպավորիչ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում, ու ընդամենը հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի:

Իհարկե ոչ մեկ դեմ չէ, մեր անուշահամ գինիների փառքը աշխարհով մեկ տարածելուն, թեպետ դեռևս մեծագույն հարցականի տակ է նորաստեղծ կառույցի օգտակար գործողության գործակիցը, բայց երբ փորձում ես այս ամենը դիտարկել երկրում ընթացող պրոցեսների համատեքստում ու հասկանալ, թե արդյոք վերևներում գոնե ինչ-որ հետևություններ անո՞ւմ են այն ամենից, ինչ կատարվում է ասենք Սարի Թաղում, հասկանում ես' դժվար թե:

Լա՛վ, մի՞թե այս «նեղ-մաջալին», երբ երկիրը, ինչպես ասում են, ոտքի հետ գնում է, երբ ամեն րոպե Հայաստանի գլխին կախված է մնում քաղաքացիական պատերազմի վտանգը, Սերգո Կարապետյանի կարիերայի աճի խնդիրը լուծելու ժամանակն էր, մի՞թե այն հասարակական-քաղաքական ճգնաժամի ֆոնին, որ հետզհետե հասունանում է երկրում, ինչ-որ խմիչքների թեմա արծարծելու ճիշտ պահն է: Եթե կառավարությունը գյուղատնտեսության մասին մտածող էր՝ թո՛ղ վերջին մի քանի տարիների ընթացքում մտածեր ու նախ' լուծեր գյուղացու մթերքն անվտանգ պահելու հարցը, որ ամեն մի ամպրոպից մարդկանց սրտները չթուլանա, թե կարող են կորցնել ողջ բերքը, հետո միայն ձեռնամուխ լիներ Վրաստանից օրինակ վերցնելուն:

Հիմա որ մի շարք զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում հոգաբարձուների խորհուրդ չկա, պակա՞ս են ծաղկեցնում ոլորտը. մարդիկ ոչ թե գիշեր ու ցերեկ մտածում են' ինչպես անեն, որ մի քանի պաշտոնյաների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծեն (հատկապես զարտուղի), այլ պարզապես իրենց գործն անում են արդարամտորեն, առանց չարաշահումների:

Թեկուզ հազար հատ էլ հոգաբարձուների խորհուրդ էլ ստեղծվի ու հազար անգամ էլ Սերգո Կարապետյանին նշանակեն դրանց նախագահ, հավատացնում ենք' զրո արդյունք ենք ունենալու. մի՞թե այսքան ժամանակ պարզ չդարձավ' կադրերն են որոշում ամեն ինչ, իսկ մեր երկրում պետական ապարատում աշխատող կադրերի բացարձակ մեծամասնությունը (այդ թվում և նախարարաներ ու դրանց տեղակալներ) վաղուց սպառել են իրենց' բազմիցս փաստելով, որ արատավոր համակարգի մի մասնիկն են լոկ' հավատարիմ կիրառվող այն քառակի ստանդարտներին, որ դարձել են պետական ավանդույթի մի արգահատելի մաս. խնդիրը մարդկանց աշխատանքի արդյունավետության մեջ է,այլ ոչ թե նորանոր հոգաբարձուների խորհուրդների…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված