Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել Երաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսով Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցի Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ֆրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը 

Լրագրողների նկատմամբ պետական ահաբեկչություն. եթե այդպես չէ, ապա ՀՀ ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու դատարանները թող ապացուցեն հակառակը

Վերլուծական

Եթե անցած գիշեր Երևանում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները և նրանց հետ համագործակցած քաղաքացիական հագուստներով անձինք կարճ ժամանակաընթացքում չհայտնաբերվեցին, չկանչվեցին քրեական պատասխանատվության ու չպատժվեցին օրենքի թույլատրելի ողջ խստությամբ, ապա անվարան կարող եմ ասել, որ լրագրողների նկատմամբ հանցագործությունների մի ամբողջ շարք կիրառվել է պետական մակարդակով:

Ավելին. նրանց կողմից կատարված հանցագործություններն այնպիսի մասշտաբներ և աստիճան ունեն, որ իրենց ամբողջությամբ մոտենում են պետական ահաբեկչության: Հուսամ, որ ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը և դատարաններն ամեն ինչ կանեն, որ կատարվածը չստանա հենց վերը նշված գնահատականը' դրանից բխող ներքին և արտաքին բոլոր հետևանքներով հանդերձ…

Հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է այցելել նաև ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա տեսել, անձամբ զրուցել է Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած միջադեպերի հետևանքով տուժած և հիվանդանոց տեղափոխված բազմաթիվ անձանց հետ, գրեթե ամբողջ գիշեր հետևել լրահոսին և իրադարձությունների զարգացմանը:
Տիկին Ալավերդյանին խնդրեցինք իր կարծիքն արտահայտել և իր գնահատականը տալ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանների և ոստիկանության թողտվությամբ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից լրագրողների նկատմամբ իր մասշտաբներով աննախադեպ և առանձնակի ցինիզմով աչքի ընկնող բռնության, նրանց հատուկ թիրախավորելու, որևէ արդարացում չունեցող հարձակումների, լրագրողների, օպերատորների տեսախցիկները, սարքավորումները կոտրելու, խլելու վերաբերյալ:

«Այո, լրագրողների նկատմամբ գիշերվա զանգվածային բռնությունները և մյուս անօրինություններն իրենց ծավալով աննախադեպ էին և աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:- Որևէ կասկած չկա, որ օրենսդրությունը հստակեցրել է լրագրողների նկատմամբ ոչ միայն բռնության, այլև նույնիսկ նրանց մասնագիտական գործունեությանը ցանկացած կերպ խոչընդոտելու անթույլատրելիության հարցը, և ոստիկանությունը քաջատեղյակ էր դրան: Ահա սա է, որ մեզ պետք է հուզի: Գիշերվա դեպքերի առնչությամբ լրագրողներն ապշած են, որ նրանց նկատմամբ բռնությունը հարձակումը կատարվել է առանց նույնիսկ նախապես զգուշացնելու, որ տվյալ վայրերից հեռանալու պահանջը վերաբերում է նաև լրագրողներին: Սա ասում եմ' նկատի ունենալով ոչ թե նրանց ծեծելու, տեսախցիկները վնասելու, խլելու դեպքերը, որոնք ցանկացած պարագայում միանշանակ անթույլատրելի են, այլ այն փաստը, որ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով բեկորային վնասվածքներ, այրվածքներ, հոգեկան տրավմա են ստացել նաև լրագրողներ:

Լրագրողներին զգուշացնելու փոխարեն, հակառակը' նույնիսկ տեսնելով լրագրողների անվանաքարտերը (բեյջերը), ձեռքերին տեսախցիկները, միկրոֆոնները, նրանց նկատմամբ հենց հատուկ կիրառել են բիրտ ուժ, պատճառել լուրջ, միգուցե նաև ծանր վնասվածքներ, ինչը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությամբ: Բոլոր դեպքերում, լրագրողների հանդեպ բռնությունը եղել է նպատակային»:
Անցնելով օրենսդրությանը, տիկին Ալավերդյանը հիշատակեց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), ըստ որի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Սակայն, ինչպես ակնհայտ է, տվյալ հոդվածը վերաբերում է միայն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին, մինչդեռ անցած գիշեր ոստիկանների և, հատկապես, նրանց հետ համագործակցող, նրանց թողտվությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց (ենթադրաբար դարձյալ ոստիկաններ կամ հանցավոր տարրեր) կողմից լրագրողների նկատմամբ կատարվել են նաև այլ հանցանքներ' ծեծ (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված), տարբեր մարմնական վնասվածքների պատճառում, գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված), կողոպուտ (ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդված), պաշտոնեական լիազորությունները չարաշահում (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված), բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնել (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված):
«Անցած տարիների ընթացքում մեր աչքը ջուր կտրեց, որ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը որևէ անգամ լիարժեք կիրառվի,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:- Լրագրողների նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և անցմամբ ուղեկցված բիրտ ուժի կիրառման բոլոր նախորդ դեպքերում մենք չենք տեսել, որ մեղավորը հստակ պատժվի և հստակեցվի իշխանությունների վերաբերմունքը լրագրողների և լրագրողների դեմ ուղղված այդպիսի արարքների դեմ: Այսինքն' անպատժելիությունը կամ պատժելիության ընդամենը պատրանք, երևութականություն ստեղծելը հանգեցրել է նրան, որ իմանալով հանդերձ Քրեական օրենսգրքի այդ բոլոր հոդվածները, նշված արարքների անթույլատրելիությունը, Հայաստանում լրագրողների նկատմամբ կատարել են այն, ինչի մասին մենք արդեն տեղյակ ենք»:

Որպեսզի բազմաթիվ ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կատարված հիշյալ հանցագործությունները չդառնան նրանց նկատմամբ բարձրագույն իշխանության թողտվությամբ և ոստիկանության կողմից կատարված հանցագործություններ, չստանան այդ որակումը կամ գնահատականը, իշխանությունները, տիկին Ալավերդյանի համոզմամբ, հենց այսօրվանից պետք է ցույց տան, որ իրենք չեն կանգնած այդ հանցագործությունների ետևում, իրենց հրահանգով չեն կատարվել դրանք:

Կարծում եմ, բոլորին էլ հասկանալի է, որ դա ցույց տալու, ապացուցելու համար իշխանությունները միայն մեկ ճանապարհ ունեն' շուտափույթ բացահայտել լրագրողների նկատմամբ այդ հանցագործությունների բոլոր կատարողներին, հնարավոր կազմակերպիչներին, նրանց կանչել քրեական պատասխանատվության և օրենքի շրջանակներում խստորեն պատժել: Իսկապես, շատ էական է, թե իրականում ինչպիսին է իշխանությունների վերաբերմունքն այդ հանցագործությունների նկատմամբ: Հակառակ դեպքում' ուղղակի կապացուցվի, որ ներկա իշխանություններն այս բոլոր հանցագործությունների կազմակերպիչն են: Թեև անցած տարիներից հայտնի փաստերը վկայում են, որ իշխանությունները միտված են կամ անտեսել, կամ խրախուսել այսօրինակ հանցագործությունները:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանին հարցրեցինք նաև, թե, իր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի լրագրողների նկատմամբ բռնություն գործած հիշյալ անձանց քրեական համարժեք պատասխանատվությունն ապահովելու ուղղությամբ հասարակության և լրագրողների ջանքերն արդյունավետ լինեն:

«Մարդու իրավունքների պաշտպանն արդեն անդրադարձել է կատարվածին, սակայն մենք պետք է չսահմանափակվենք դրանով,- ասաց Լարիսա Ալավերդյանը:- Ի տարբերություն որոշ ոլորտների, լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները բավական կուռ խումբ են: Հուսով եմ, որ իրենք ունեն ոչ միայն հմուտ լրագրողներ, այլև հմուտ իրավաբաններ: Իհարկե, մենք էլ, ինչպես նաև իրավապաշտպան մյուս կազմակերպությունները, մեր հերթին, արդեն իսկ արել և պետք է ամեն հնարավորն անենք այդ ուղղությամբ»:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան
Ամենադիտված