ԵՄ-ն կոչ է անում Հայաստանում քաղաքական խնդիրները լուծելիս չդիմել բռնության
Քաղաքական
Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես մտահոգություն է հայտնվում Էրեբունիում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման առնչությամբ:
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից: Նույն կերպ ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»,- նշված է ԵՄ բարձր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիանչիչի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ