Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը հայտնի է «Ջեբկիր Քջո» մականվամբ. Aysor.am
Հասարակություն
Երեկ երեկոյան ցուցարարների կողմից արգելափակված Բաղրամյան պողոտայում միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզման փորձ կատարեց: Քաղաքացիների ուժերով կրակը արագ մարվեց, սակայն տղամարդը ակնհայտ խորը այրվածքներ էր ստացել:
Aysor.am-ին հաջողվել է պարզել, որ ինքնահրկիզման փորձ կատարողը 1958 թ-ին ծնված Քաջիկ Գրիգորյանն է: Ժամանակին ապրել է Երևանի Սվերդլով (այժմ Բուզանդ) փողոցում: Բնակիչների շրջանում առավել հայտնի է «Ջեբկիր Քջո» մականվանբ:
Տեղի բնակիչների խոսքով, երբ Սվերդլով փողոցի տները սկսեցին քանդել, իսկ ավելի ուշ՝ փոխհատուցել տարածքի համար Քաջիկ Գրիգորյանի մեծ ընտանիքից՝ նա այնտեղ ապրում էր քույրերի, եղբայրների և նրանց ընտանիքների հետ միասին, փոխհատուցում ստացավ միայն եղբոր աղջիկը, որը խաբեությամբ յուրացրել է այն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ