Պավլիկ Մանուկյանին երկու ամսով կալանավորեցին
Հասարակություն
Այսօր` հուլիսի 31-ին, «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին պատգարակով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխեցին դատարան:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարվեց նախաքննական մարմնի միջնորդությունը և Պավլիկ Մանուկյանին երկու ամսով կալանավորեց:
Նախաքննական մարմինը պատճառաբանում է, որ Մանուկյանը կարող է դիմել փախուստի կամ ազդել նախաքննական մարմնի գործունեության վրա:
Նշենք, որ նույն պատճառաբանությամբ կալանավորվել են նաև Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Հատկանշական է, որ դեռ բուժօգնության և վիրահատության կարիք ունեցող կալանավորների հանդեպ բանտարկյալների ԲԿ-ում եղել է ընդգծված վատ վերաբերմունք, Հովհաննեսին նույնիսկ նոր սպիտակեղեն չեն հատկացրել և տեղավորել են մի սենյակում, որտեղ փաստաբանի խոսքով` «Հարությունին այցելելուց հետո ձեռքերդ ախտահանման կարիք են ունենում»:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում` մեկնաբանելով իրավիճակը Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը նշեց, որ նախաքննական մարմնի պատճառաբանությունները անհիմն են, քանի որ վիրահատության կարիք ունեցող և տեղաշարժման խնդիր ունեցող «Ծռերի» փախուստը մի հիվադնանոցից, որը մինչ այժմ հսկվում է դիմակավոր անձանց կողմից, պարզապես անհնար է :


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ