ԿԺԴՀ-ից փախել է պաշտոնյա՝ ավելի քան 40 մլն դոլար հափշտակելով կուսակցական դրամարկղից
Աշխարհ
ԿԺԴՀ-ից փախել է գեներալի աստիճանի կուսակցական պաշտոնյա՝ ավելի քան 40 միլիոն դոլար հափշտակելով հետը: Օգոստոսի 1-ին այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը:
«Փախստակն աշխատում էր Կորեայի աշխատանքային կուսակցության՝ այսպես կոչված 39-րդ բաժնում, որը պատասխանատու է արտասահմանում աշխատող քաղաքացիներից երկիր արտարժույթի ստացման համար»,- նշվում է ռեպորտաժում: Հեռուստաալիքը պնդում է, որ զինվորականը «փախուստ է իրականացրել այս տարվա հուլիսի կեսերին եւ այժմ իր ընտանիքի անդամների հետ գտնվում է Չինաստանում, որտեղից մտադիր է տեղափոխվել երրորդ երկիր»:
Հարավային Կորեայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել KBS-ի տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում