Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄՕԿ 129-րդ նստաշրջանը
Սպորտ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի 129-րդ նստաշրջանում կքննարկվի 2020 թվականի Օլիմպիական խաղերում նոր մարզաձևերի ընդգրկումը և կկայանա գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունը:
2020 թվականի Օլիմպիական խաղերում կարող են լինել 5 նոր մարզաձևեր՝ կարատե, ժայռամագլցում, սերֆինգ, սկեյթբորդ, բեյսբոլ: Նախնական տեղեկության համաձայն՝ այս մարզաձևերում կխաղարկվի մեդալների 18 զույգ հավաքածու:
Միջազգային օլիմպիական կոմիտեի 129-րդ նստաշրջանը մեկնարկել է օգոստոսի 1-ին և կեզրափակվի օգոստոսի 4-ին: Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու