Չի կարելի ասել, թե իսլամն ահաբեկչություն է. Ֆրանցիսկոս պապ
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Կրակովից վերադառնալով Հռոմ, կարճատև մամուլի ասուլիս է անցկացրել ինքնաթիռում: Քահանայապետը նշել է, որ իրեն դուր չի գալիս խոսել «իսլամական բռնության» մասին:
Նա պատմել է, որ ամեն օր տեսնում է բռնություն և լսում դրա մասին, «բայց ոչ միայն մահմեդականների, այլև մկրտված կաթոլիկների կողմից: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կրոնում էլ ֆունդամենտալիստների փոքրաթիվ խումբ կա»,- մեջբերում է քահանայապետի խոսքն Իտալիայի ANSA գործակալությունը:
«Չէ որ սպանել կարելի է թե՛ լեզվով և թե՛ դաշույնով»,- շարունակել է Ֆրանցիսկոսը: «Կարծում եմ, որ արդարացի չէ և ճիշտ չէ դա նույնացնել իսլամի հետ»,- հավելել է նա:
«Չի կարելի ասել, թե իսլամն ահաբեկչություն է»,- ընդգծել է Ֆրանցիսկոսը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունն աճում է, երբ չկա այլ ելք, երբ համաշխարհային տնտեսության կենտրոնում դրվում է փողի աստվածությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում