ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցած բախումներից տուժածներից 5-ը դեռևս վերակենդանացման բաժանմունքներում են
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վերջին օրերին ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցած բախումներից տուժածների մասին.
«Դուրսգրումները շարունակվում են
ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի մեկ անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։
Հավելենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։
Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են հինգը»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)