Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Միջադեպը հանգուցալուծված է, այն ծնող պատճառները՝ ոչ

Վերլուծական

Հուլիսի 29-ի դրամատիկ իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ սպառվում են իշխանություններին հակադրվելու «Սասնա ծռեր»-ի ռեսուրսները: Ափսոս, որ դիմակայությունն իներցիայով շարունակվեց՝ խլելով երիտասարդ ոստիկանի կյանք, պատճառ դառնալով խմբի մի քանի անդամների վիրավորման: Զինված միջադեպից 14 օր անց՝ հուլիսի 31-ին՝ ժամը 20-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին զենքերը և հանձնվեցին իրավապահ մարմիններին: 20 զինյալի հանձնման տեսարանն օրեր շարունակ չի իջնի հեռուստաէկրաններից: Պաշտոնական մեկնաբանությամբ՝ հանձնվողներն ահաբեկիչներ են: Հավանաբար իրավական հարթության մեջ հենց նման գնահատական կտրվի «Սասնա ծռերի» գործողություններին: 

Սրանով հանդերձ՝ վերացված չեն այն պատճառները, որոնք ծնում են «Սասնա ծռերի» գործողությունների նման արմատականություն: Երբ երկրում լիարժեքորեն չի գործում ընտրությունների ինստիտուտը՝ անիմաստ է խոսել որակյալ կառավարման մասին: Որակյալ կառավարման բացակայությունը ծնում է կոռուպցիա, անարդարություն, չքավորություն, հարստությունը կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքին՝ մյուսներին զրկելով տարրական կենսապայմաններից: Սա է այսօրվա Հայաստանը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց նման երկրներում է արձանագրվում բռնության, քաղաքական արմատականության, ահաբեկչության զարգացում: 

Հասարակության մեծամասնությունը դժգոհ է իշխանությունների քաղաքականությունից: Ճնշող մեծամասնությունը: Եթե դրա մեծ մասն արտագաղթում է երկրից, մյուսները հարմարվում են իրավիճակին, ապա մարդկանց մի փոքր խումբ դիմում է արմատական քայլերի: Մեր հասարակության մեծ մասը դեմ է բռնությանը, սակայն համակրանքով չէր վերբերվում նաև «Սասնա ծռերի» դեմ իշխանությունների գործողություններին, որովհետև չկա վերևների հանդեպ վստահության անգամ նվազագույն ցուցանիշ: Պատահական չէ, որ զինված խմբի անդամները շատերի համար հերոսներ են: 

Եվ վերջապես հատուկ քննարկման թեմա պետք է դառնա ուժայինների վարքագիծը: Հատկապես հուլիսի 20-ին և 29-ին նրանց գործողությունների անհամաչափությունը իշխանության դեմ տրամադրեց հասարակական նոր խմբերի: Եթե անգամ արդարացված է ահաբեկչության դեմ կոշտ մեթոդների կիրառումը, ապա որևէ արդարացում չկա քաղաքացիների մարդաորսին, ծեծին, բռնությանը: Հուլիսի 29-ին վերացավ այն սահմանը, որը բաժանում էր ուժայիններին զինված խմբից: 

Հուլիսի 17-ի միջադեպը հանգուցալուծված է, այն ծնող պատճառները՝ ոչ: Դժվար է կանխատեսել նաև դեպքերին հաջորդող զարգացումները, հասարակական տրամադրությունների կորագիծը: Քայլերի հերթն իշխանությանն է: Այս մասին հաջորդիվ: 

Սարգիս Հակբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված