Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Նույնիսկ զենքով չկա հային փրկություն

Վերլուծական

«Միայն զենքով կա հային փրկություն» հայտնի արտահայտությունը երբեք սրտովս չի եղել, թեև այն օգտագործվել է թշնամու դեմ պայքարի համատեքստում: Ես միշտ կարծել եմ և հիմա էլ մտածում եմ, որ պետության ու ժողովրդի անվտանգությունը հնարավոր է ապահովել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով: Իսկ զենքին պետք է ապավինել միայն հույժ անհրաժեշտության դեպքում: Բնականաբար, հայտնի արտահայտությունը, առհասարակ կիրառելի չեմ համարում երկրի ներսում, որովհետև քաղաքական նույնիսկ ամենաթեժ մրցակցությունը պետք չէ շփոթել բարիկադների հետ: Քաղաքական մրցակցության առանձնահատկությունն այն է, որ հաղթողն ու պարտվողը կենաց ու մահու կռիվ չեն տալիս և տարբերվում են բարիկադների տարբեր կողմերում հայտնված մարդկանցից, որոնցից մեկի հաղթանակը ենթադրում է դիմացինի ոչնչացում: Ասածներս բացարձակ ճշմարտություն էին թվում 90-ականների սկզբին, երբ Հայաստանը բացառապես քաղաքական-սահմանադրական միջոցներով վերականգնեց իր անկախությունը, ձևավորեց իշխանության մարմիններ:

Սակայն 90-ականների կեսերից տեղի ունեցավ 88-ի շարժման լիդերների սերտաճումը նոմենկլատուրայի հետ: Ձևավորվեց քրեաօլիգարխիկ մի համակարգ, որն ամեն գնով փորձում էր վերարտադրվել՝ ընտրություններ կեղծելով, ցուցարարների վրա կրակելով: Հասարակությունը սկզբում գուցե կարծում էր, թե խնդիրն ընդդիմության առաջնորդների մեջ է, սակայն տարիների ընթացքում հասկացավ, որ իշխանության վերարտադրության պատնեշը չեն կարողանում հաղթահարել անգամ Խորհրդային Հայաստանի երկարամյա սիրված ղեկավարը, առաջին նախագահի կարգի խարիզմատիկ լիդերը կամ սիրված ու հաջողակ գործարարը: Նույն տրամաբանությամբ՝ ժողովուրդը հասկացավ, որ հանրահավաքներն, առաձին վերցված, խնդիր չեն լուծում, որովհետև իքս պահի իշխանությունը պատրաստ է կրակել, ինչպես դա եղավ 1996 թ. սեպտեմբերի 25-ին, 2004 թ. ապրիլի 12-ին ու հատկապես 2008 թ. մարտի մեկին: 

Հասարակությունը գուցե դեռ չի ըմբռնել, սակայն Հայաստանի իրար հաջորդող ընդդիմությունների ձախողման հիմնական պատճառն այն է, որ դրանք նույն իշխանության մինի մոդելներն են՝ բրգաձև, ավտորիտար ու անձնակենտրոն: Երբ պայքարում են երկու նույնատիպ համակարգ, ապա իշխանության համակարգի հաղթանակն անխուսափելի է, որովհետև նա ունի վերարտադրվելու անհագ ցանկություն և անհամեմատ շատ ռեսուրսներ, քան ընդդիմությունը: Այս նույն տրամաբանությամբ հասարակությունն ու ընդդիմությունը պետք է հասկանային, որ զիված պայքարի անխուսափելի վախճանը պարտությունն է, որովհետև այդ դաշտում իշխանության ռեսուրսները բնականորեն անգերազանցելի են: Սակայն մարդիկ հիասթափվել են առաջնորդներից, ընտրություններից, հանրահավաքներից և հուլիսի 17-ին դիմեցին արմատական քայլի: Մի կողմից լավ է, որ հասարակությունը հասկացավ՝ հատկապես երկրի ներսում զենքով չի կարող լինել փրկություն: Մյուս կողմից վատ է, որ մարդիկ այլևս չեն հավատում, թե այս երկրում ինչ-որ բան, ինչ-որ եղանակով կարող է փոխվել: Դա անխուսափելիորեն հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի, որը Հայաստանի համար նույնքան լուրջ սպառնալիք է, որքան ահաբեկչությունն ու բռնությունը: Սրա պատասխանատուներն իշխանություններն են, որոնք սպանում են քաղաքացիների հավատը պետության հանդեպ, և որակով նրանցից չտարբերվող ընդդիմությունը՝ ապագայի հանդեպ մարդկանց հույսերը խորտակող իրենց վարքագծով:

Սարգիս Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված