Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Էրեբունի վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ
Հասարակություն
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու շաբաթների ընթացքում ստեղծված անհարմարությունների համար հայցելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ներողամտությունը, աշխատակազմի համապատասխան վարչություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ:
Ըստ այդմ` հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ