Սիրիայում ռուսական ուղղաթիռ են կործանել
Աշխարհ
Սիրիայի Իդլիբի նահանգում օգոստոսի 1-ին ռուսական Մի-8 ուղղաթիռ է կործանվել գետնից գնդակոծման հետևանքով: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառյությունում:
«Օգոստոսի մեկին Իդլիբի նահանգում գետնից գնդակոծման հետեւանքով խփվել է Հալեպ քաղաքում մարդասիրական օգնություն հասցնելուց հետո Հմեյմիմ ավիաբազա վերադարձող Մի-8 ռոուսական ռազմափոխադրական ուղղաթիռը: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամները եւ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տվյալներով՝ անձնակմազմի երեք անդամները և Հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաները զոհվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում