Կնեսետի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և պատրաստվում է հարցը մտցնել լիագումար օրակարգ
Արտաքին Քաղաքական
Իսրայելի խորհրդարանի' Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից, քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին. հուլիսի 5-ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելուց հետո որոշվել էր նախագիծն ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով' հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:
«Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ արեց Իսրայելի կառավարությանն ու Կնեսետին և Կնեսետի խոսնակ պարոն Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Բաղդասարյանը:
Նրա գրառման համաձայն' հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին