ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. կա 3 զոհ, 3 վիրավոր
Հասարակություն
Օգոստոսի 1-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Shamshyan.com կայքը հայտում է, որ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի և ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի՝ որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ