Շիրակի և Լոռու մարզերում ներգործության են ենթարկվել կարկտաբեր ամպեր
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային 20 կայանքներից օգոստոսի 1-ին՝ ժամը 15.36-ից մինչև 17.07-ը, Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Բասեն, Կամո, Հացիկ Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշեն, Փանիկ, Մանթաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 2460 կրակոց:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ժամը 15.45-ից մինչև 16.15-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)