Օհանավանի գերեզմանատնից Քասախ կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակ է
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 3-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի գերեզմանատնից դեպի մոտակա ձոր տանող ճանապարհին թափվել են քարեր:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գերեզմանատնից դեպի Քասախի կիրճ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (4 քար՝ յուրաքանչյուրը մոտ 1 խ.մ), ինչպես նաև նշված հատվածում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով ճանապարհը ծածկվել է ջրաբերուկներով (մոտ 10 քմ). ճանապարհահատվածը երկկողմանի փակ է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)