ՃՏՊ Լոռու մարզում. կա 6 տուժած, այդ թվում՝ հղի կին
Հասարակություն
Օգոստոսի 3-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բաղրամյան-Չերեմուշկա խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Ford Transit մակնիշի 35 VԼ 965 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 37 ՕԼ 352 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի C 090 EC 190 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն. նրանց թվում կա նաև հղի կին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ