Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
ԱԻՆ կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում, այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում ՝ մոտ 8 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասին հարակից՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի «Ղուզեյ» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ «գյոլ» կոչվող տարածքում՝ մոտ 7 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել մոտ 6000 քմ նորատունկ պտղատու ծառեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)