Մարտունու հիվանդանոցն անմխիթար վիճակում է. վարչապետը մտահոգված է
Հասարակություն
Այսօր կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը եղել է Մարտունու հիվանդանոցում և անմխիթար վիճակի է ականատես եղել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վարչապետը տարածքային կառավարման և առողջապահության նախարարին հանձնարարել է քննարկել և ներկայացնել առաջարկություններ:
«Ես կարծում եմ, որ այնտեղ կան մեծ հնարավորություններ օպտիմիզացիա իրականացնելու համար: Այդ շենքերի մեծ տարածքները ոչ արդյունավետ են օգտագործվում: Իրոք շատ անմխիթար վիճակում է գտնվում՝ կային բազմաթիվ հիվանդներ, երեխաներ և ես կարծում եմ մենք այնտեղ շատ լուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»,-ասաց վարչապետը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)