Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդում Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Ֆրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանը Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածին Եվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. Պապոյան 

«Սասնա ծռերին» հաց հասցնող Արթուր Սարգսյանը. armtimes.com

Հասարակություն

Ո՞վ է այն մարդը, որը սնունդ էր հասցրել ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնք մի քանի օր մնացել էին առանց ուտելիքի, գրում է armtimes.com-ը:

Այս հարցի պատասխանը երկար ժամանակ հետաքրքիր, բայց մութ էր հանրության համար: Իսկ երբ «Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին ու հանձնվեցին իրավապահներին, այդ մասին պատմող տեսանյութից շատերը դեմքով ճանաչեցին «հաց բերողին»: Մինչ այդ նաեւ հայտնի էր դարձել նրա անունը` Արթուր Սարգսյան: Հուլիսի 26-ին «Սասնա ծռերը» հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշել էին. «Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:

Երեկ մենք զրուցել ենք Արթուր Սարգսյանի ընկերոջ` Տիգրան Պալյանի հետ: Նրանք ծանոթացել են շատ տարիներ առաջ` Երեւանի Վերնիսաժում ու տեւական ժամանակ աշխատել կողք կողքի: 

- Պարոն Պալյան, ո՞վ է Արթուր Սարգսյանը, ի՞նչ կարող եք պատմել նրա մասին:

- Արթուրին ճանաչում եմ 1992 թվականից, սկզբում Մարտիրոս Սարյանի արձանի մոտ գտնվող Վերնիսաժում էինք աշխատում, 1993 թվականից` այսօրվա Վերնիսաժում: Ապրում էր մոր եւ եղբոր հետ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի շենքերից մեկում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանը, բայց 25 տարի զբաղվում էր փայտի փորագրությամբ, որն իր ապրուստի միակ միջոցն էր: Ողնաշարը, եթե չեմ սխալվում, վնասել էր պատերազմի ժամանակ Ղարաբաղ ապրանք տանելիս (սա աղոտ եմ հիշում): Հիմա ինքը հաշմանդամություն ունի: Ամուսնացավ 1996 թվականին, մի փոքր բարդ իրավիճակ եղավ, դրա մասին չեմ կարող խոսել, այժմ չգիտեմ` ում հետ է ապրում` մենա՞կ, թե՞ կնոջ։ Չափից դուրս բարի էր, որը ես չէի ընդունում, շաբաթ-կիրակի առավոտյան վաճառվող գործերը դասավորում էինք Վերնիսաժում, թողնում մեր ընկերների հսկողությամբ ու գնում էինք Քանաքեռի եկեղեցի, որտեղ ինքը, որպես սարկավագ, պատարագին էր մասնակցում, հետո վերադառնում էինք մեր հիմնական գործին։ Հետագայում, չմանրամասնեմ, մենք բաժանվեցինք։ Գուցե ես մեղավոր եմ եղել, բայց իրեն օգնելու պատճառով սխալ քայլի գնացի եւ որպես ընկեր՝ կորցրեցի:

- Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտնի քայլը: Մտածո՞ւմ էիք, որ նման բանի ընդունակ է:

- Եթե ինձ հարցնեին` ձեր ընկերներից ով կարող էր նման քայլ անել, ես անմիջապես իր անունը կտայի: Ես ֆեյսբուքյան իմ գրառումներից մեկում, երբ չգիտեի` ով էր այդ տղան, կասկած էի հայտնել ու գրել, որ դա սարքած գործ է: Սակայն նախօրոք նշել էի, որ ներողություն կխնդրեմ, եթե սխալվեմ: Ու վերջում պարզվեց՝ իմ ընկերն էր: Եթե դա ինքը չլիներ, այլ լիներ իմ մեկ այլ ընկեր, ես դարձյալ կկասկածեի: Իր դեպքում բացառվում է: Հրեշտակներին ու սրբերին չեմ հավատում, ինքը մարդ է, իսկական մարդ, ես խոնարհվում եմ իր առաջ:

- Նա այլեւս Վերնիսաժո՞ւմ չէր աշխատում:

- Վաղուց չեմ տեսել, ինձ թվում է՝ էլի Վերնիսաժում պիտի լինի կամ գործերը ուղարկի։ Դա միայն շաբաթ օրը կարող եմ իմանալ, երբ գնամ Վերնիսաժ:

- Ի՞նչ եք կարծում` իշխանությունները, իրավապահները իր հետ ինչպե՞ս կվարվեն: Հնարավո՞ր է նրա համար նույնպես պատիժ սահմանվի, որեւէ հարմարեցված հոդվածով նրան էլ մեղադրանք առաջադրվի: 

- Իր նկատմամբ իրավապահները, կարծում եմ, պիտի հարգանքով վերաբերվեն, քանի որ նման անձնազոհություն միայն ֆիլմերում կտեսնեին։ Իսկ պատժամիջոց սահմանելը ուղղակի կլինի իրավապահների 21-րդ դարի խայտառակությունը։ Նման մարդիկ պետք է լինեն ամենուր: 

- Ըստ Ձեզ, ինչը կարող էր Արթուր Սարգսյանին նման վտանգավոր քայլի մղել` անսահման բարությո՞ւնը, որի մասին նշեցիք, «Սասնա ծռերի» նկատմամբ ունեցած համակրա՞նքը, թե՞ մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց գոյությունը սեփական մաշկի վրա է զգացել:

- Առաջին հերթին` սոված մարդիկ: Ինքը բացառիկ բարի տղա է, կասեի` հիվանդագին բարի: Հետո` հերոսներին օգնելու ցանկությունը, որոնք պայքարում են նաեւ իր համար:

Մեղադրանքը նույնն է 

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ խմբի մյուս անդամներին, ու նա եւս կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Սարգսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, իսկ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու եւ փոխադրելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 23 տարվա ազատազրկում:

Խմբի, այդ թվում` Արթուր Սարգսյանի պաշտպաններից մեկը` Արայիկ Պապիկյանը, նրանց արարքները համարժեք դիտարկվելու վերաբերյալ ասաց. «Դա քննիչների հանճարեղ մտքի արգասիքն է: Նշվում է, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 17-ին խմբի կազմում մտել է (ՊՊԾ գնդի տարածք-խմբ.), դեռեւս գիտությանը անհայտ ճանապարհով դուրս է եկել, հուլիսի 26-ին էլ սնունդ է տարել: Մենք շուրջ երկու ժամ քննիչից փորձում էինք պարզել` ինչպես է ինքը մտել, դուրս եկել եւ նորից մտել, կա՞ արդյոք ապացույց, որ մտել եւ դուրս է եկել: Քննիչը միայն պնդում էր, որ միասին են մտել: Գոնե չի ասում, որ այս մեղադրանքը, որը բերել ենք, «քոփի փեսթ» ենք արել, միայն անուն-ազգանուններն ենք փոխել: Այնքան են շտապել մեր բոլոր տղաներին կալանավորել, որ անգամ այդ մի հոգու դեպքում մեղադրանքը չեն փոխել:

- Իսկ հնարավո՞ր չէ, որ դա ոչ թե շտապելու, այլ միտումնավորության հետեւանք լինի, որովհետեւ ես ինչքան հիշում եմ, ոստիկանությունը ի սկզբանե չէր հաստատում, որ ինչ-որ մեկը մտել է ՊՊԾ գունդ եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերին»: 

- Չգիտեմ, ամեն ինչ կարող ենք կասկածել, ենթադրել: Փաստը մնում է փաստ, որ դատարանում քննիչը ապացույց չուներ հուլիսի 17-ին տղաների հետ մտնելու մասին, ընդ որում, զենք-զինամթերք փոխադրելու, պահելու վերաբերյալ նույնպես չուներ ապացույց, պատանդ պահելու մասին ընդհանրապես ապացույց չուներ: Այսինքն` այդ տղային ուղղակի անհասկանալի մեղադրանք է առաջադրվել:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ
Ամենադիտված