Ապագայում ֆուտբոլիստները կմտածեն` արժե՞ արդյոք խաղալ «Յունայթեդում». Ռումենիգե
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վերաբերմունքը Բաստիան Շվայշտայգերի նկատմամբ:
Պորտուգալացի մասնագետը ֆուտբոլիստին տեղափոխել է երիտասարդական թիմ, արդյունքում Շվայնշտայգերը որոշել է լքել անգլիական ակումը:
«Բավարիայում» նման բան երբեք տեղի չէր ունենա: Չեմ կարող հավատալ տեղի ունեցածին: Ապագայում ֆուտբոլիստները կմտածեն` արժե՞ արդյոք խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու