Նախագահի խոսքն ուղերձ էր հասարակության որոշ խմբերի. Արսեն Մկրտչյան
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը չի կարծում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 1-ի խոսքում իրավական որևէ խախտում կար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ իրավական առումով հարցերի քննությունը պետք է տարանջատել ՀՀ նախագահի խոսքից և ուղերձից:
«Այն, ինչ կատարվում է իրավական առումով, բնականաբար, իրավապահ մարմինները կրում են որոշակի պարտականություններ և դրանք պետք է ունենան իրավական պարտականություններ: Նախագահի խոսքն ուղերձ էր հասարակության որոշակի խմբի: Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի ուղերձը, դուք ինքներդ ընկալեք: Ես չեմ կարծում, որ իրավական որևէ խախտում կար նախագահի խոսքում»,- ասաց Մկրտչյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապված միջադեպերին ՀՀ նախագահի արձագանքին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ