Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել
Հասարակություն
Տավուշի մարզի Կողբ գյուղում օգոստոսի 4-ին գյուղի բնակիչ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանից կրակ է բացել հարազատ հոր՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանի վրա, որի հետևանքով վերջինս մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Գյուղացիներն ահազանգել են ոստիկանությանը, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր և բերման ենթարկել Սարո Աբգարյանին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Աբգարյանի որդին՝ 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը, հոր հետ նախկինում կենցաղային հարցերի շուրջ ունեցած լարվածության պատճառով, ժամը 6.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է:
Զենքն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ