Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Այս խեղկատակության շո՞ւրջ ենք բանակցելու. աղետ՝ Հայաստանի գլխին…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Բնականաբար, հանդիպման մեխը դառնալու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը՝ չնայած այն բանին, որ նախատեսվում է քննարկման առարկա դարձնել նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Եվ ահա պատահաբար, թե միանգամայն օրինաչափորեն՝ հանդիպման նախօրեին հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը (հենց սա է գաղափարական մեխը ներկայիս բանակցային գործընթացի)՝ ձգտելով, ըստ էության, հանրայնացնել այն ու իրականացնել յուրօրնակ ջերմաստիճանի ստուգում՝ պարզելու համար հասարակության վերաբերմունքը՝ սույն փաստաթղթի ու, առհասարակ, ԼՂ խնդրի շուրջ վերջին շրջանում ակտիվացած բանակցությունների նկատմամբ:


Առաջին իսկ տպավորությունը, որ ստանում ես՝ ընթերցելով տխրահռչակ փաստաթուղթն, այն է, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կատարյալ դավա՝ ընդդեմ հայության. վստահաբար կարելի է ասել՝ չկա գեթ մեկ կետ այս փաստաթղթում, որում արտացոլված լինեն հայկական շահերը: Նախ՝ այդքան չարչրկված տարածքների հանձնման մասին. նախատեսվում է բոլոր 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի, Քելբաջարի, Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածների անվերադարձ հանձնում Բաքվին՝ առանց որևիցե նախապայմանի: Իսկ ԼՂ կարգավիճակին վերաբերող կետում էլ բառացիորեն ասված է հետևյալը.


«Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք»: Համաձայնե՛ք՝ կատարյալ խեղկատակություն: Բայց առավել մարազմատիկ է ստացվել սրա շարունակությունը. «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում: Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:


Հիմա հարց՝ ո՞ւմ շահերն է արտացոլում սույն փաստաթուղթը: Պատասխան՝ ում ասես՝ բացի Հայաստանից: Սույն փաստաթղթին գցված ամենահպանցիկ հայացքն իսկ բավարար է՝ հասկանալու համար, որ սա ռուս-ազերիական դավադրություն է՝ ուղղված Հայաստանի դեմ, որի բուն նպատակը Ռուսաստանի շահերն Անդրկովկասում առաջ տանելն է ի հաշիվ հայերի. Բաքուն, ընդունելով Մոսկվայի գերիշխանությունն ու համաձայնելով անդամակցել ԵՏՄ-ին, պարգևատրվում է հսկայական տարածքներով՝ ԼՂ տարածքին հավասար՝ հետագայում Ղարաբաղն իրենով անելու փայլուն հեռանկարով: Մոսկվան էլ, հնարավորություն ստանալով իր խաղաղապահներին մտցնել ԼՂ հարող տարածքներ՝ ունենում է հնարավորություն՝ ոչ միայն ցմահ վերահսկողություն սահմանելու ողջ Անդրկովկասում, այլև ձեռք բերել մի ունիվերսալ գործիք-մահակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի գլխին: Բայց եթե Ադրբեջանն այդ ընթացքում ստանալու է իր ուզածը, ապա մենք, ընդհակառակը, կորցնելու ենք մեր ունեցածն ու վերջանակապես թաղելու ենք բարգավաճ երկիր ունենալու մեր երազանքները. 20 թիվը կրկնվում է:


Իրականում մեր պարտությունը սկսվեց այն օրվանից, երբ մենք համաձայնեցինք Կազանի փաստաթղթին, երբ մենք մեր վճռական «ոչ»-ը չասացինք այս խեղկատակությանը՝ ձգտելով հաճոյանալ Պուտինին ու նրան հանձնելով Հայաստանի գոյության բանալիները՝ կարծեցինք, թե մեզ տիրություն կանեն, մեզ իրենց թևի տակ կքաշեն, ու մենք էլ՝ խելոքներս, ոտքերներս փռած կապրենք. մոռացել էինք, որ լավ տերեր չեն լինում,որ բարեհոգի քեռիներ քաղաքականության մեջ չկան, ու այստեղ բոլորը մրցակիցներ են միմյանց՝ անկախ ունեցած տրամաչափից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված